Անելու ենք ամեն ինչ, որ ՔՊ-ն արդեն երկրորդ անգամ դառնա ընդդիմություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11–ին, ասուլիսի ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Ինձ թվում է՝ ՔՊ-ն ավելի լավ ընդդիմություն է, քան իշխանություն։ Յուրաքանչյուր ընդդիմության համար հիմնական, արմատական հարցն է, որպեսզի ընդդիմադիր բոլոր գործիչները ոչ մի ձև չհամագործակցեն իշխանության հետ, եթե մեր որևէ քայլ կարող է աջակցել նրան, որ ընդդիմությունը տարանջատվի և իշխող ուժը կարողանա իշխանությունը պահել, իհարկե մենք դրան դեմ կլինենք։ Անելու ենք ամեն ինչ, որ ՔՊ-ն արդեն երկրորդ անգամ դառնա ընդդիմություն»,-ասել է նա։
Անդրադառնալով ՀԷՑ–ի վերաբերյալ իշխանությունից հնչող տեսակետներին, Նարեկ Կարապետյանը հիշեցրել է, որ ընդհանուր սակագինը, գնումները հաստատել է ՀԾԿՀ–ն, որի նախագահին նշանակել է ՔՊ–ն, իսկ մնացած բոլոր ծախսերն արել է Սամվել Կարապետյանն իր անձնական միջոցներին։





























