Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները դիմելու են Կառավարությանը, որ Ախտոյաններին թույլ չտան ապրել համայնքում։
«Մենք հանրագրով դիմելու ենք Կառավարությանը, որով խնդրելու ենք, որպեսզի լարվածությունը թոթափելու համար դադարեցնեն Մհեր Ախտոյանի եւ նրա ընտանիքի բնակությունը Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում»,– հայտարարեց ներկաներից մեկը։
Նշենք, որ Մերձավանում այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել, բնակիչները պահանջում են վտարել Ախտոյաններին համայնքից։





























