Ողբերգական դեպքի հետեւանքով մահացած՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Հրանտ Եպիսկոպոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 14–ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գեներալը դուստրը։

«Պապայիս նման երկրորդ մարդ գոյություն չուներ: Ավելի արժանի էակ չեմ ճանաչում ուղղակի , որ գեներալի կոչմանը էդքան համապատասխաներ: Ուղնուծուծով գեներալ ` համեստագույն , հայրենասեր, արդարամիտ , ճիշտը սիրող: Երբեք չէր չարանում, մեր մեջ էլ էր արգելոմ նենգությունը, չարը, սուտը, անարդարությունը, որ մեկից էլ բողոքում էինք միշտ մեր վրա էր ջղայնանում, կողքիններիս վատ պահվածքի համար մեզ էր կշտամբում ու ամոթանք տալիս:

Իմ մաքրության ու լուսավորության հոմանիշ, իմ տեսած լավագույն տղամարդու, հոր ու «ձեդայի» օրինակ: Ինչքան էիր Մանուելին դու պաշտում ու ձեդայի տղեն ասելով ման գալիս , ու էտ վատ պահիդ էլ մենակ քեզ թոռդ էր հետաքրքիր:
Իմ ուժ, իմ հենարան, էս կյանքում ոչինչ ու ոչ ոք չկարողացավ կոտրի մեզ, բացի քեզնից….
Հոգեհանգիստը տեղի կունենա 14.10.2025 -ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցում , թաղումը նույն տեղից»,– գրել է նա։