Ես փոքր քաղաքական ուժերին ուզում եմ հիշեցնել 2021–ի ընտրությունները, երբ շանս չունեցող փոքր կուսակցությունները մասնակցեցին ընտրություններին, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը, որ ստացել էր 53,8 տոկոս, այսօր ԱԺ–ում ունի 70 տոկոսից ավելի ներկայացվածություն։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13–ին, Աժ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ես ուղղակի, քաղաքական ուժերին, որոնք իրական ընդդիմություն են եւ ցանկանալու են մասնակցել ընտրություններին, այդ վիճակագրությունը հիշեցնել»,–ասաց նա։
հարցին՝ իր հիշեցումը վերաբերում է նաև Սամվել Կարապետյանի՞ն, Արման Թաթոյանի՞ն, Խաչատրյանը պատասխանեց. «Գոնե Սամվել Կարապետյանը շատ ավելի մեծ ընտրազանգված ունի, քան թե փոքր կուսակցությունները, որոնք ստացել են, օրինակ, 12 000 քվե. Սամվել Կարապետյանին դա վստահաբար չի վերաբերվում, սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ ինքը բավականին մեծ ընտրազանգված ունի։ Արման Թաթոյանը պետք է ինքը որոշի՝ ոնց է գնալու։ Ամեն դեպքում ես բոլորին եմ դա հիշեցնում»։
Դիտարկմանը, որ «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը չկա այն ցանկում, որի հետ իրենք կմիավորվեին, Արթուր Խաչատրյանն ասաց, որ իրենք այդ հայտարարությունն ընդունել են ի գիտություն. «Չեն ուզում, առանձին կանեն, մենք էլ առանձին կանենք։ Իսկ ինչի՞ պետք է ուզեին։ Սա նախընտրականի մասին է, իսկ հետընտրական զարգացումներում, ես կարծում եմ, որ կկրկնվի Գյումրիի սցենարը, որովհետեւ Փաշինյանին չսիրողներն ավելի շատ են, քան սիրողները»։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք 2026–ի ընտրություններին ՀՅԴ–ն կմասնակցի Ռոբերտ Քոչարյանի հետ, թե առանձին, նա օպատասխանեց, որ այդ հարցը պետք է որոշի ՀՅԴ Հայաստանի գերագույն ժողովը։











