Իրանը նշել է Գազայի հրադադարի շուրջ անցկացվելիք գագաթնաժողովին չմասնակցելու պատճառը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանը մերժել է Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։
«Մենք չենք կարող համագործակցել նրանց հետ, ովքեր հարձակվել են Իրանի ժողովրդի վրա և շարունակում են սպառնալ և պատժամիջոցներ կիրառել մեզ նկատմամբ»,- ըստ Pars Today-ի՝ հայտարարել է նախարարը։





























