ԱՄՆ–ում գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է միջազգային ցուցահանդեսի։
«ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 13-ին Վաշինգտոնում մասնակցել եմ «AUSA» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը»,– գրել է նախարարն իր տելեգրամյան ալիքում։
Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։





























