ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովային վիրահատել են եւ մյուս շաբաթվա սկզբին դուրս կգրեն մոսկովյան հիվանդանոցից: Դերասանուհուն երկու ձեռքերի ներոսկրային վիրահատություն են արել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Իննա Չուրիկովան ընկել է թատրոնի շեմին, ուր գնացել էր փորձի: Անմիջապես շտապօգնություն են կանչել, որը դերասանուհուն հիվանդանոց է տեղափոխել: Պարզվել է, որ նրա երկու ձեռքերի ոսկորները կոտրված են:

«Լենկոմի» ղեկավարությունը հակված չէ  կատարվածը ողբերգության վերածելու եւ շտապել է հանգստացնել Իննա Չուրիկովայի տաղանդի երկրպագուներին:  «Իննա Միխայլովնան մարտիկ է: Ամռանը նույնպես նա ծանր վնասվածք է ստացել, միաժամանակ կոտրել է եւ ձեռքը, եւ ոտքը, բայց շատ շուտով վերականգնվալ է», - ասել է թատրոնի տնօրենը:

Դերասանուհին այժմ 68 տարեկան է : 1975 թվականից նա  աշխատում է «Լենկոմում» եւ շատ է նկարահանվում կինոյում: Չուրիկովայի վնասվածքի հետ կապված  «Լենկոմը» իր ցանկում փոփոխություններ է մտցրել: