Հոլիվուդյան սեքս խորհրդանիշ Բրեդ Փիթը, որը չի կորցրել իր հմայքը նաեւ 50 տարեկանում եւ ձեռնափայտի առկայության դեպքում, բաց հարցազրույց է տվել:  Դերասանը հայտնել է, որ կարիերայի սկզբում շատ է տանջվել, նաեւ խոստովանել է, որ իրենք Անջելինա Ջոլիի հետ ուզում են ամուսնանալ:

Բրեդ Փիթն, ընդ որում, հերքել է իր քաղաքացիական կնոջ հղիությունը: Դրա հետ մեկտեղ, դերասանն ակնարկել է, որ դա չի նշանակում , որ նրանք ապագայում  եւս մեկ երեխա չեն ունենա: «Այդ էջը մենք հաստատ չենք շրջել: Այժմ, իմ կարծիքով, մեր ընտանիքում անդամների թիվը կատարյալ է, բայց եթե մենք հանկարծ տեսնենք, որ ինչ-որ երեխա մեր կարիքն ունի, ապա առանց մտածելու կորդեգրենք նրան»,- ասել է նա:

Բրեդը նաեւ ցնցող նորություն է հայտնել այն մասին, որ իր կարիերայի սկզբում ինքը բոլորովին ուրախ չի եղել իր փառքից, այլ հակառակը, ընկճվել է եւ սկսել մարիխուանա  ծխել: «Ես փորձում էի թաքնվել փառքից` նստելով բազմոցին եւ աստիճանաբար հիմարի վերածվելով, եւ վերջապես, ես ինքս ինձ նյարդայնացնում էի»: Հենց զայրույթն էլ օգնել է դերասանին հաղթահարել խնդիրը: 

Այժմ Բրեդ Փիթը երջանիկէ Անջելինա Ջոլիի եւ 6 երեխաների հետ` երեք որդեգրած եւ երեք հարազատ: Չնայած այն բանին, որ սիրահարները արդեն բավական երկար ժամանակ միասին են, նրանք մինչեւ այժմ պաշտոնապես չեն ամրագրել իրենց հարաբերությունները: «Այո, մենք Անջելինայի հետ կուզենանք ամուսնանալ: Հարսանիքի մասին խնդրում են երեխաները, միշտ: Նրանց համար դա շատ կարեւոր է, ինձ համար էլ կարեւոր է երդում տալը», - ասել է դերասանը: Հնարավոր է` հոլիվուդյան զույգի բազմաթիվ երկրպագուներին քիչ է մնացել սպասել դերասանների հարսանիքին, գրում է dni.ru-ն: