Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը NEWS.am–ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել «Քաղաքացիական պայմանագրից» դուրս գալու իր որոշումը և խոսել պատճառների մասին։
Այդուհանդերձ, վստահեցրեց, որ ՔՊ–ից նեղվածություն չունի։
Ռազմիկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ նախօրեին դատարանը փոխել է իր խափանման միջոցը ՝ կիրառելով վարչական հսկողություն, համակցված` բացակայելու արգելքով:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Ռազմիկ Մկրտչյանը հայտարարել է, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա մայիսին Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ էին ձերբակալվել՝ կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով։
Ավելի ուշ ձերբակալվել, ապա կալանավորվել էր նաեւ Ռազմիկ Մկրտչյանը։ Այնուհետեւ նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։





























