Ամերիկյան Brookings Institution կազմակերպությունը կազմել է ՀՆԱ-ի մեկ շնչի մակարդակով ամենահարուստ քաղաքների վարկանիշը: Աշխարհի  10 ամենահարուստ  քաղաքներից 6-ը գտնվում է ԱՄՆ-ում, 3ը` Եվրպայում եւ մեկն էլ նավթով հարուստ Արաբական Միացյալ Էմիրություններում: 

Ամենաաղքատ քաղաքները գտնվում են Աֆրիկայում եւ Ասիայում: Դրանք են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն, հետո Մումբաին եւ Ալեքսանդրիան, հաղորդում է «Կորեսպանդենտը»:

Ըստ Brookings Institution-ի վարկանիշի` ամենահարուստ քաղաքների տասնյակը հետեւյալն է`

1. Հարթֆորդ, ԱՄՆ  (75 086 դոլար)

2. Օսլո, Նորվեգիա (74 057 դոլար)

3. Սան Խոսե, ԱՄՆ (68 141 դոլար)

4. Աբու Դաբի, ԱՄԷ (63 859 դոլար)

5. Բրիջփորթ, ԱՄՆ (63 555 դոլար)

6. Ցյուրիխ, Շվեյցարիա (63 236 դոլար)

7. Վաշինգտոն, ԱՄՆ (62 943 դոլար)

8. Սթոքհոլմ, Շվեդիա (61 458 դոլար)

9. Բոստոն, ԱՄՆ (60 074 դոլար)

10. Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ (58 783 դոլար)