Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 27-ին, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին եւ քննարկել հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն ընդգծվել է տնտեսական հարաբերությունների ընդլայնման կարեւորությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների եւ էներգետիկայի ոլորտներում:
«Մենք ցանկանում ենք բոլոր ոլորտներում շարունակաբար ընդլայնել հայ-ամերիկյան հարաբերությունները»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այժմ, երբ մենք նշում ենք Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ուզում եմ վստահեցնել, որ Միացյալ նահանգների եւ նրա ժողովրդի հանձնառությունը Հայաստանի անկախության, բարեկեցության եւ հաջողության նկատմամբ մնում է նույն բարձր մակարդակի վրա, ինչպիսին եղել է»,-ասել է Էրիկ Ռուբինը:



























