ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կազմել է 382.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 442.18 դրամ (նվազել  է 1.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.77  դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 435-440.5 դրամով, վաճառվում է 445–450 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.64-4.76 դրամով, վաճառվում է 4.84-4.97 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385 դրամով:

Եվրոն գնվում է 443 դրամով, վաճառվում է 447 դրամով:

Ռուբլին գնվում է 4.70 դրամով, վաճառվում է 4.80 դրամով: