Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր` հունվարի 27-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձին նվիրված «Ես եմ հայրենիքիս զինվորը» հանդիսավոր միջոցառմանը:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:





























