ԱՄՆ Լուիզիանա նահանգի բնակիչները տեսանկարահանել են կատվի եւ ալիգատորի կռիվը` սնունդի համար: Թափառական կուտուն ջրանցքի ափին սնունդ է հայթայթել, եւ արդեն պատրաստվում էր գտածը մաքրազարդել, երբ ջրից դուրս է գալիս ալիգատորը: Կատուն սկզբում  փորձել է հասկանալ, թե  ինչու է վերջինս ժամանել,  իսկ կոկորդիլոսն ուշադրություն չդարձնելով նույնիսկ կատվի ներկայությանը, սկսել է կուլ տալ նրա հայթայթած կերակուրը:

Կռվարար կատվին, բնականաբար, զայրացրել է նման անդաստիրակությունը, եւ նա ամենաեւին չշփոթվելով հակառակորդի տրամաչափերից, հարձակվել է նրա վրա եւ գործի դրել ճանկերը:

Կոկորդիլոսն անակնկալի է եկել, եւ մինչ կգիտակցեր, ինչ պետք է անել այդպիսի փոքրիկ կենդանու հետ, երբ վերջինս ճանկռոտել է նրան, իսկ հետո էլի ու էլի, մինչ կոկորդիլսոն անհետացել է: