«Հեղափոխական դատարանը», որը ստեղծվել է Կահիրեի կենտրոնում Թահրիրի հրապարակի ընդդիմադիրների կողմից, որոշում է կայացրել գլխատել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կնոջը եւ նախկին գլխավոր դատախազ Աբդել Մագիդ Մահմուդին:

Ցուցարարների համոզմամբ, Սյուզան Սաբիթը եւս կապ ունի մեկ տարի առաջ ընդդիմության ցույցերի մասնակիցների սպանության հետ:

Հազարավոր ցուցարարներ այսօր հավաքվել են Կահիրեի կենտրոնում «ցասման ուրբաթօրյակին», որոնք կազմակերպվում են «ցասման առաջին օրվա»` 2011-ի հունվարի 28-ի հետ զուգահեռաբար, երբ մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում զանգվածային հակակառավարական ելույթներից հետո իրադարձությունները զարգացան բռնության սցենարով, երբ ուժեղ բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ, հայտնվեցին առաջին զոհվածները, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: