Հունվարի 27-ին Իտալիայի հյուսիսիում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Երկրաֆիզիկայի  եւ հրաբախագիտության ազգային ինստիտուտը:

Ուժեղ ցնցումներ են գրանցվել Ապենինյան թերակղզու հյուսիսային մասում, մասնավորապես Միլանում եւ Գենուեում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փորձագետների տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է  Էմիլիա- Ռամանիա մարզի Պարմա նահանգում:

Տուժածների եւ ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում:

Նախորդ երկրաշարժը, 4,9 մագնիտուդով,  Իտալիայի նույն այդ հատվածում տեղի էր ունեցել  երկու օր առաջ: