Ռուսաստանի և Բելառուսի միջև պաշտպանական դաշինքը ՆԱՏՕ-ի թշնամական գործունեության պայմաններում կայունության պահպանման հիմնական գործոններից մեկն է, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը՝ երկու երկրների պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստանի և Բելառուսի համագործակցությունը պաշտպանության ոլորտում տարածաշրջանային կայունության պահպանման առանցքային գործոններից մեկն է՝ ՆԱՏՕ-ի բացահայտ թշնամական գործունեության ֆոնին», - ասել է Բելոուսովը։

Նա նաև նշել է, որ «հատուկ գործողության իրականացման պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունի Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը և դրա ռազմատեխնիկական ներուժի ամրապնդումը»։