Ռուսաստանը «լուրջ դեր» կունենա նոր Սիրիայի զարգացման գործում, հայտարարել է երկրի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։

Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ ունեն «իսկապես երկար պատմական կապեր, որոնք կապում են Ռուսաստանը և Սիրիան»։

«Մենք այսօր ապրում ենք նոր Սիրիայի նոր օրում, մենք այդ նոր Սիրիան ծանոթացնում ենք աշխարհին և աշխարհը ծանոթանում է նոր Սիրիային։

Մենք ջանքեր ենք գործադրում մեր քաղաքական նպատակները զարգացնելու համար և հասկանում ենք, որ, ինչպես արդեն նշեցի, մեզ կապում է պատմական կապ և Ռուսաստանը լուրջ դեր կունենա այդ գործընթացում։ Նաև մենք հիմնվում ենք բազմաթիվ ձեռքբերումների վրա, որոնք Ռուսաստանը թույլ է տվել մեզ իրականացնել, նա օգնել է մեզ տարբեր ոլորտներում, մեզ կապում են համագործակցության լուրջ կամուրջներ, այդ թվում՝ նյութական։

Մենք կշարունակենք համատեղ աշխատել։ Մենք կփորձենք վերսկսել մեր հարաբերությունները և ձեզ ծանոթացնել նոր Սիրիային։ Այժմ ամենակարևորը, իհարկե, կայունությունն է՝ կայունություն ինչպես երկրում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում», - ասել է ալ-Շարաան։