Մի քանի օր առաջ Նիկոլին Ազգային ժողովում մի հատ մեծ գիտական վերլուծություն տվեցի, թե ինչպես 20-30-ականներին բոլշևիկները, չեկիստները, անաստվածները փորձել են եկեղեցին պառակտել, աղանդավորական շարժում է եղել «Ազատ եկեղեցի» անունով, լրիվ նույն է հիմա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ինչ-որ տեր հայրեր, նույն թեմաներով զբաղվել են, չեն հաջողել։ Ամբողջ Կովկասով են փորձել հաջողել, «Անաստվածներ» ամսագիր են տպել, թերթ են տպել, ամեն ինչը փորձել են, ոնց որ հիմա Տեր Արամները, Դանիել Իոաննիսյանները էդ «դանոսը» քննչական հասցնողներն են։ Այն, ինչ  այսօր կատարվում է, 37 թվականը մեր բոլորի աչքի առաջ է։

Նույնը Սամվել Կարապետյանի դատաքննությունը, այլևս մեր երկրում իրավական դատական համակարգը հետևյալն է, դատավորի անունը հնչում է, բոլորը գիտեն, օրինակ Դանիելյան Արմենին, որ խնդրում էինք ՔՊ-ին, ասում էինք՝ տարեք վճռաբեկ, որ էլ կալանքի որոշում չկայացնի։

Չեմ ուզում դեպքերից առաջ ընկներմ, տա Աստված, որ սխալված լինեմ, բայց դատավոր Դոլմազյանի անունը հնչում է, բոլորը գիտեն վճիռը»,–ասաց նա։

Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նաև Փաշինյանի հրամանները կատարող իրավապահներին. «Բայց տուն պահող այն բոլոր անաստվածները, քննիչները, ԱԱԾ-ականները, տեսախցիկների առաջ են դիմակով, գնում են տուն, երևի տունն էլ են դեմքերին թքում։

Բոլոր տարիներին են եղել անարդարարություններ, բայց այս տեսակ ցինիկություն հաստատ չի ներվելու, էդ պատի տակերով էլ իրենք չեն քայլելու...Դուք չեք ներելու, իմ երեխաները չեն ներելու»,-ասաց պատգամավորը։

Պատասխանելով հարցին, թե չներելու ուղղությամբ ընդդիմությունը ինչ է անում, մասնավորապես առավոտյան անհայտ կորած հոգևորականների հարցում՝ Գեղամ Մանուկյանն ասաց.

«Եկեք հիշենք, թե ինչպես էր ԱԱԾ-ն փորձում Միքայել Սրբազանին Մայր Աթոռից դուրս հանել։ Էդ իրավիճակը վերհիշենք և հարցնենք, թե ընդդիմությունն ինչ էր անում։ Ես կյանքում չէի մտածի, որ որևէ սրբազանի թիկնապահություն եմ անելու, կամ ձեռնամարտի եմ բռնվելու Մայր Աթոռը պաշտպանելու համար։ Մեկ էլ գրքերում էի կարդացել է, որ 1903 թվականին Ցարական Ռուսաստանում վանքապատկան գույքերը բռնագրավելու համար հարձակվել են եկեղեցու վրա։ Փառք Աստծո, որ դաշնակցական եմ, մեր դաշնակցականներն են այն ժամանակ պաշտպանել եկեղեցին»։