Հանրահայտ «Дом-2» ռեալթի շոուի նկարահանման հրապարակում` Մոսկվայի մարզի Լեշկովո գյուղում, հունվարի 27 –ին պայթյուն է որոտացել:

Ինչպես հաղորդում է «РБК»-ն,  գազի բալոնի պայթյունի արդյունքում երկու աշխատող է տուժել, ովքեր փորձել են բացել բալոնի փականը, ինչն էլ հանգեցերել է պայթյունի:

Տղամարդկանց մեկի երկու ձեռքերն են կտրվել, մյուսը վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում: Տուժածները հոսպիտալացվել են: