Ռուսաստանի Պետդուման հունվարի 27 –ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունները, որով մանկապիղծների նկատմամբ բացառվում է պայմանական ազատազրկումը եւ նրանց նկատմամբ կիրառվում է «բժշկական բնույթի հարկադրանքի ընթացակարգ» կամ քիմիական ամլացում:
Մասնավորապես նրանց նկատմամբ արգելվում է պայմանական ազատազրկումը, իսկ պայմանական վաղաժամկետ ազատազրկում կարող է միայն կիրառվել ոչ շուտ, քան պատժի 4/5-ը կրելուց հետո: Ցմահ ազատազրում է նախատեսվում նրանց համար, ովքեր նույն արարքի համար դատապարտվել են, հետո նորից դիմել այդ քայլին, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:



























