Արեւմտյան լրատվամիջոցները պնդում են, որ հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը, ով փսիխոտրոպ պատրաստուկների գերդոզավորման պատճառով տեղափոխվել է հիվանդանոց, փորձել է ինքնասպան լինել, բայց օգնության է հասել նրա ընկերուհին, ով էլ հենց շտապօգնություն է կանչել, հաղորդում է argumenti.ru-ն:

Դերասանուհին այժմ գտնվում է հիվանդանոցում: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են անորեքսիա եւ դեպրեսիա: Լրատվամիջոցները նշում են, որ այժմ Դեմի Մուրի դուստրերը անընդհատ մոր մոտ են մնում: Դերասանուհին այնքան ծանր էր տանում Էշթոն Քեթչերի հետ բաժանումը եւ նրա դավաճանությունը, որ մի քանի ամիս չի կարողացել ոչինչ ուտել: Քեթչերը ոչ մի անգամ չի այցելել հիվանդ դերասանուհուն: