Ֆրանսիական զորքերը Աֆղանստանից դուրս կբերվեն 2013թ. վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», հունվարի 27-ին Իրաքի նախագահ Համիդ Քարզայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Ֆրանսիայի առաջնորդը նաեւ նշել է, որ Քարզայն իրեն անվտանգության երաշխիքներ է տվել, որոնք թույլ են տալիս ֆրանսիացի զինվորականներին անհապաղ սկսել աֆղանացի զինվորների ուսուցման գործընթացը:
Ավելի վաղ ենթադրվում էր, թե ֆրանսիական կոնտինգենտը Աֆղանստանը կլքի 2014թ-ին:



























