Ինդոնեզիայի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը հայտնում է, որ 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պապուա նահանգում՝ 21 կիլոմետր խորության վրա։

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պապուայի Սարմիից 61 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած տարածքում։ Խորությունը կազմում է 21 կիլոմետր», - ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չկան։