Հունվարի 27 –ին 2012 BX34 աստերոիդն անցել է Երկրի կողքով` մոտ 60 հազ. կմ հեռավորությամբ: Դա ավելի քիչ է, քան Երկրից Լուսին հեռավորության մեկ վեցերորդը:
Աստերոիդը Երկրին առավել մոտեցել է երեւանյան ժամանակով ժամը 19:30 -ին, հաղորդում է msnbc.com-ը:2012 BX34 աստերոիդն ամերիկացի աստղագետների կողմից նկատվել էր հունվարի 25 -ին: Նրանք, սակայն, լրջորեն մտահոգված չէին. եթե աստերոիդը նույնիսկ թափանցեր երկրի մթնոլորտ, այն մոլորակին չէր վնասի, այլ կքայքայվեր մթնոլորտի վերին շերտերում:Հաջորդ անգամ 2012 BX34 աստերոիդը երկրին կմոտենա 2013թ. հոկտեմբերի 8-ին, սակայն ավելի քան հազար անգամ հեռու կգտնվի նրանից` 54,7 մլն կմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



























