Ես այդ հարցերով չեմ զբաղվում, որովհետև դա իրավական գործընթաց է։ Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական ուժի գրանցման վերաբերյալ հարցին։
«Ես ծանոթ չեմ այն կարծիքին, որ այս ուժը պետք է գրանցվի կամ չպետք է գրանցվի, որովհետև սա այն թեման է, որը ինձ հետ կապ չունի։
Կան ընթացակարգեր, կան օրենքներ։ Սա իրավական հարց է, թող իրավաբանները պատասխանեն այս հարցերին», - նշել է նա։











