Twitter-ից օգտվողները կոչ են արել միկրոբլոգների ծառայության դեմ  բողոքել իշխանությունների պահանջով աշխարհի տարբեր երկրներում գրաքննություն մտցնելու պատճառով:

Հունվարի 28-ին ծառայության բոյկոտումը տեղի է ունենում օգտագործողների հեշթեգների միջոցով` #TwitterBlackout:  «Եթե Twitter-ն սկսում է ջնջել թվիթները, ես էլ կդադարեմ դրանք հրապարակել», - գրել է ծառայության օգտվողներից մեկը:
Նախօրեին ծառայությունը հայտնել էր, որ աշխատակազմը կարող է թաքցնել բովանդակությունը, որն անհամապատասխան է այս կամ այն երկրում, հենց այդ երկրի օգտվողի համար: Այդ ծառայությունից օգտվողները, լրագրողները եւ բլոգերները դա որպես գրաքննություն են դիտարկել:

Twitter-ն արձագանքել է օգտվողների կողմից սուր քննադատությանը` նշելով, որ թվիթները կթաքցվեն նրանց հրապարակումից հետո արդեն եւ միայն ուշադիր քննելուց հետո:

Ավելի վաղ Twitter-ի ղեկավարությունը բազմիցս հայտարարել էր խոսքի ազատության  եւ տեղեկության հասանելիության սկզբունքների մասին, եւ վերջերս էլ աջակցել է բողոքի ակցիային` ուղղված ամերիկյան SOPA (Stop Online Piracy Act) եւ PIPA (Protect IP Act) օրինագծերի դեմ: Բացի այդ, հենց Twitter-ը շատ կարեւոր դեր խաղաց այսպես կոչված  «2.0 հեղափոխություններում» Եգիպտոսում եւ Թունիսում, որտեղ զանգվածային ելույթները մեծամասամբ տեղի էին ունենում սոցիալ;ական ցանցերի միջոցով: 

Twitter-ը նման որոշման դրդապատճառները բացատրում է  ԱՄՆի սահմաններից դուրս այլ երկրներում զարգացնելու հիմնավորմամբ, որտեղ խոսքի ազատության պատկերացումը կարող է լրիվ տարբերվել ամերիկյանից:  Twitter-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ նորամուծությունը թույլ կտա ավելի շատ երկրներ եւ օգտվողներ ներգրավել ծառայությանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով  Reuters-ին: