SHOT-ի տվյալներով՝ Դոնիռոստովցի էնդոկրինոլոգն ամուսնու հետ ժամանել էր Հայաստան՝ ազգականի հարսանիքին մասնակցելու համար:
Թելեգրամյան ալիքը հաղորդում է, որ նրանք դարձել են իրենց հարևաններին եղանով սպանած մարդասպանի զոհերը:
Քննիչների տվյալներով՝ Կոտայքի մարզի 61-ամյա բնակիչն անցյալ կիրակի առավոտյան վիճաբանել է իր հարևանների հետ: Նրանք վիճում էին հողամասի հարցերի շուրջ: Երբ ամուսինն ու կինը գնացել էին դաշտում գազար հավաքելու, գազազած հարևանը վերցրել է եղանն ու դրանով խոցել զույգին, ապա կրակել է նրանց վրա որսորդական հրացանով: Այնուհետև նա փախել է դաշտով և Զովաշեն գյուղի մոտ տեսել կայանված Audi մակնիշի ավտոմեքենա և մոտակայքում կանգնած տղամարդու ու կնոջ: Կասկածյալը պահանջել է բանալիները, բայց Մարինան և Վահեն հրաժարվել են: Այդ ժամանակ նա կրակել է զույգի վրա, դրել նրանց մարմինները տաղավարում և փախել դեպքի վայրից»,- գրում է SHOT-ը:
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են կասկածյալին։ Նա թաքնվել էր սպանված Մարինա Հայրապետյանի և Վահե Մարտիրոսյանի մեքենայում։ Մոտակայքում հայտնաբերվել է որսորդական հրացան։ Զենքը գրանցված է կրակողի անունով։ Հարուցվել է քրեական գործ։





























