Ձերբակալված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի փաստաբան Աբգար Պողոսյանը գրում է.

«Ճիշտն ասած աչքերիս չէի հավատում, բայց բանից պարզվեց, որ խնդիրն աչքերիս մեջ չէր։

Բացահայտում եմ քննչական մարմնի փաստարկը, թե ինչու կարող է Կոչուբաևը խոչընդոտել նախաքննությանը։

Խորը շունչ քաշեք, նորից կարդացեք Կոչուբաևի «հանցավոր» գրառումը, նո՛ր շարունակեք կարդալը։

Ըստ քննչական մարմնի՝ Կոչուբաևը կարող է խոչընդոտել նախաքննությանը, որովհետև դեռևս չի հայտնաբերվել, օգտագործած պահպանակի պատմությունը պատմած «ավագ գործընկերը»։

Вот какой поворот!»։

Նշենք, որ դատարանում քիչ անց կմեկնարկի Կոչուբաեւի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկումը։