Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիայի համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը սոցցանցում հայտնել է, որ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկը հոր՝ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ, նշանակվել է ՀԱՕԿ-ի նախագահի օգնական։

«44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր եղբայրներից Էրիկը, ով վայելում է շատերի սերն ու հարգանքը և ունի բարձր կազմակերպվածություն, այսօր հորս որոշմամբ նշանակվել է ՀԱՕԿ-ի նախագահի օգնական։

Էրիկը կհամախմբի պատերազմում վիրավորում ստացած մեր մյուս եղբայրներին, և համատեղ ուժերով հնարավորություն կստեղծենք բոլորի համար՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, մարզումները շարունակելու և բազմաթիվ խնդիրների լուծում տալու համար։

Շնորհավորում եմ քեզ, եղբայր, մաղթում արգասաբեր ու արդյունավետ աշխատանքային գործունեություն։

Մենք միշտ ձեր կողքին ենք»։