Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, որը ներգրավված է կալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական խմբում, անժամկետ գործադուլ է հայտարարում։

«Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ»,- գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ֆեյսբուքյան գրառման համար երկու ամսով կալանավորվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Փաստաբանը կոշտ քննադատության էր ենթարկել Մկրտիչ Սրբազանին կալանքի տարած քննիչներին, դատախազներին ու դատավորներին։