Ալագյազ-Ապարան ճանապարհի 4-րդ կմ-ին, հունվարի 27-ի կեսօրին, իրար են բախվել «Օպել Աստրա» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Օպել Աստրա»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի հիվանդանոց:

Կատարվում է քննություն: