Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է: Այս մասին NEWS.am–ին ասաց պաշտպաններից Կարեն Գաբրիելյանը։

Դատարանն ընտրել է համակցված խափանման միջոց, որը պաշտպանը չմանրամասնեց։

«Սրբուհի Գեւորգյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,– ասաց պաշտպանը։

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը