Մանկավարժականի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը նույնպես չի կալանավորվել։

NEWS.am–ի հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Հարությունյանի նկատմամբ կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ հաշվի առնելով, որ տվել է խոստովանական ցուցմունք։

Իսկ համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք եւ գրավ 20 մլն դրամի չափով։