Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին հայտնել է Լուվրի թանգարանում տեղի ունեցած կողոպուտի մասին։

«Այսօր առավոտյան, թանգարանի բացման պահին, կողոպուտ է տեղի ունեցել Լուվրի թանգարանում։ Տուժածներ չկան», — գրել է նա «X» սոցիալական ցանցում։

Նախարարը հավելել է, որ գտնվում է թանգարանում՝ ոստիկանության հետ։ Ընթանում է հետաքննություն։