Հայաստանում առաջին Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան ընդունել է Le Cordon Bleu, Swiss School of Management, Business and Hotel Management School հայտնի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին, որոնք Հայաստանում են գտնվում Միջազգային կրթական էքսպո 2025-ի շրջանակներում։

photo_2025-10-19 16.02.47.jpeg (34 KB)

Ողջունելով հյուրերին՝ Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը ներկայացրել է 6 տարիների ընթացքում գրանցած ձեռքբերումներն ու հաջողությունները՝ 2500 շրջանավարտ, շրջանավարտների 90% զբաղվածություն, 60-ից ավելի կրթական ծրագիր, Երևանում և մարզերում հյուրընկալության ոլորտի զարգացում։ Երեմյան ընկերությունների խումբը, լինելով Հայաստանի հյուրընկալության ոլորտի ակունքներում, մշտապես կարևորել է մասնագիտական կրթության դերը։

photo_2025-10-19 16.02.44.jpeg (39 KB)

«Ուրախ ենք, որ մեր շրջանավարտներն ուսումնառությունից հետո շարունակում են իրենց գիտելիքներով հարստացնել հյուրընկալության ոլորտը ոչ միայն Երևանում և մարզերում, այլև Հայաստանի սահմաններից դուրս»,- իր խոսքում նշել է Աիդա Տիգրանյանը՝ կարևորելով նաև Ակադեմիայի միջազգային համագործակցությունների հարուստ փորձն ու ներդրումը խոհարարական դիվանագիտության զարգացման գործում։

photo_2025-10-19 16.02.48.jpeg (19 KB)

Le Cordon Bleu-ի ներկայացուցիչ Մելիսա Կաիսեդո Բետանկուրը, ներկայացնելով հաստատության 130-ամյա գործունեությունը, ընդգծել է, որ արդեն իսկ ունեն մասնաճյուղեր 25 երկրներում և ուսանողներ 100-ից ավելի երկրներից։ Դպրոցը տարիներ շարունակ ստանում է լավագույն խոհարարական դպրոցի վարկանիշավորում։

photo_2025-10-19 16.02.43.jpeg (24 KB)

Swiss School of Management-ի ներկայացուցիչ Սանդրա Սերխիո Սոտտոն կարևորել է միջազգային համագործակցությունների և փորձի փոխանակման ծրագրերի դերը:

photo_2025-10-19 16.02.46.jpeg (17 KB)

photo_2025-10-19 16.02.42.jpeg (27 KB)

Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Ակադեմիայի հաջողություններն ու տպավորիչ փորձը խոհարարության, հրուշակագործության, սպասարկման և մենեջմենթի ուղղություններով և նշել, որ Երեմյան Ակադեմիայի հետ կարող են լինել համագործակցության տարբեր եզրեր։

photo_2025-10-19 16.02.50.jpeg (34 KB)

photo_2025-10-19 16.02.51.jpeg (39 KB)

photo_2025-10-19 16.02.49.jpeg (38 KB)