«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 19–ին, հրաժարվեց պատասխանել Արամ Առաջինին վերաբերող հարցին՝ խոստանալով մեկ այլ առիթով խոսել այդ մասին։
«Այսօր ուխտի ենք եկել, մեր քաղաքական եւ այս օրակարգը եկեք չխառնենք, այսօր ձեռնպահ կմնամ որեւէ քաղաքական հարցի պատասխանելուց»,– լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Կարապետյանը։
Նշենք, որ Մայր տաճարում ժամը 18.00–ին կմատուցվի ժամերգություն, որից հետո քաղաքացիները մոմերով շրջան կկազմեն եկեղեցու շուրջ եւ կաղոթեն։
«Աղոթելու ենք մեր վերջնական համերաշխության համար»,– ասաց Նարեկ Կարապետյանը։











