Աշխարհի ամենահանգիստ եւ բարեկեցիկ մայրաքաղաքներից մեկում` Վիեննայում եւս բողոքի առիթ են գտել: Պատճառը պարերն են, մասնավորապես հռչակավոր Վիեննայի պարահանդեսը, որը Հոլոքոսթի օրվա նախօրեին UNESCO-ն հանել էր մշակութային ժառանգության ցանկից:

Պարահանդեսը հունվարի 27-ին կայացել է, բայց 200-ամյա պատմությունն ավարտվել է սկանդալով, հաղորդում է «Վեստի.ru.-ն:

Ավստրիական տոնի վարկը փչացրել են հյուրերը: Ամենամյա պարահանդեսը վերջին տարիներին մեծ ժողովրդականություն է վայելում նեոնացիստների մոտ:  Ծայրահեղականները մեկ անգամ չէ, որ հայտնվել են հյուրերի ցանկում: Երկրի համար, որ 1938-45 թվականներին փաստացի Երրորդ ռեյխի գավառ էր դարձել, դա չափազանց ցավոտ հարված է, եւ UNESCO-ի որոշումն Ավստրիայում արդարացի են համարում:

Թեեւ սկանդալին եւ համընդհանուր դատապարտմանը, հունվարի 27-ին` Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրը նախատեսված պարահանդեսը չեն տեղափոխել: Շատերը դա որպես վիրավորանք են ընդունել եւ դուրս եկել փողոց: Եւ մինչ Հոֆբուրգ պալատի մոտ հյուրեր էին գալիս, հազարավոր մարդիկ վանկարկում էին «Նացիստներ, հեռացեք»:

Պարահանդեսի կազմակերպիչներն իրենց մեղքը չեն ընդունումը «Ոչ մի նեոնացիստ էլ չկա, սա ընդամենը սադրանք է, որ նպատակ ունի հարվածել պարահանդեսի վարկին»,- ասել է Ազատության կուսակցության ղեկավար Հայնց Կրիստիան Շտրախեն: