ԽՍՀՄ նախկին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը, ով վերջին շրջանում քննադատում է Դմիտրի Մեդվեդեւին ու Վլադիմիր Պուտինին, առաջարկել է Ռուսաստանում հանրաքվե անցկացնել, որի գլխավոր հարցը պետք է լինի «ինքնակալության» վերացումը:
«Ես ուզում եմ, որ Ռուսաստանում նոր, ուժեղ ժողովրդավարական կուսակցություն ստեղծվի, որն ունակ կլինի Սահմանադրության լրացման նախաձեռնությամբ կյանքի կոչել օրվա հրամայականը»,- ասված է «Նովայա գազետա» կայքում Գորբաչովի «Եւ այսպես, ժողովրդական հանրաքվե» հոդվածում:
«Հանրաքվեին կարելի է ներկայացնել մեկ հարց` աջակցո՞ւմ եք արդյոք սահմանադրական բարեփոխմանը, որով կվերացվի «ինքնակալությունը» եւ կերաշխավորվի ժողովրդի իշխանությունը»,- կարծում է Գորբաչովը:
Դեկտեմբերին Գորբաչովը հայտարարել էր, թե իշխանությունները պետք է կատարեն Բոլոտնյա հրապարակի հանրահավաքի մասնակիցների պահանջը:




























