Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատրաստվում է թեկնածուական թեզ պաշտպանել եւ դառնալ պատմական գիտությունների թեկնածու։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  նշեց ինքը՝ Սուրեն Խաչատրյանը։ Հարցին, թե ինչ թեմայով է պատրաստվում թեզ պաշտպանել, Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «1918-20 թվականների Սյունիքի պատմության թեմայով։ Դա այն ամենակարեւոր ժամանակներն էին, երբ որոշվեց հայ ժողովրդի եւ Հայաստանի ճակատագիրը»։ Նա առաջարկեց ընթերցելու նպատակով մեզ տրամադրել «Ինքնավարչություն» եւ «Լեռնահայաստան»  գրքերը։

Նա օգտվելով առիթից, շնորհավորեց նաեւ մեր զինված ուժերի 20 ամյակը։ «Ժամանակին տխրություններ եղել է նրա համար, որ բանակ չենք ունեցել, իսկ այսօր 20-ամյա բանակ ունենք։ Դա է պատճառը,  որ այսօր մեզ համար փառավոր  եւ լավատեսական օր պետք է լինի»,- նշեց Սյունիքի մարզպետը: