ԱՄՆ Զինված ուժերն աշխատանքներ են սկսել իրենց ամենահզոր ոչ ատոմային ռումբի ավերիչ ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ:

The Wall Street Journal թերթի տվյալներով` Պենտագոնի փորձագետները եզրակացրել են, որ ԱՄՆ ոչ միջուկային սպառազինությունները բավարար չեն Իրանի ստորգետնյա ամրացված օբյեկտները ոչնչացնելու համար: Փորձարկումները ցույց են տվել, որ 13,6 տոննանոց հակաբունկերային GBU-57ռումբը, որը նաեւ հայտնի է MOP (Massive Ordnance Penetrator) անվանումով, չի կարող կատարել առաջադրանքը:

Ըստ հրատարակչության տեղեկության` 2012 թվականի հունվարին ԱՄՆ-ի հրամանատարությունը դիմել է Կոնգրեսին` ռումբը կատարելագործելու համար շուրջ 80 միլիոն դոլար հատկացնելու խնդրանքով:

GBU-57-ի առաջին փորձարկումներն անցկացվել են 2007 թվականին:  Այժմ ամերիկյան ռազմաօդային ուժերում շուրջ 20 ռումբ է գտնվում: Արտադրությամբ զբաղվում է Boeing ընկերությունը: Նրանց ստեղծման ընդհանուր ծրագիրը կազմում է 330 միլիոն դոլար:  Ենթադրվում է , որ МОР -ը համարվում է ԱՄՆի ` Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված անկանխատեսելի իրավիճակների համար նախատեսված  «պահեստային նախագիծը», գրում է lenta.ru-ն: