Գյումրիի քաղաքապետարանի տարեց աշխատակցուհու նկատմամբ ոստիկաններն այսօր բռնություն են կիրառել։

«Ես ինձ համար խելոք կանգնած էի, երրորդ հարկում, երեք միլիցա եկան ու ինձ հրեցին։ Ասի՝ ինչ ես անում տղա ջան, ասաց՝ բոթեք, բոթեք, ու ձեռքս սեղմեցին, ցավեցրին։ Հիմա որ ես չաշխատեմ, ինձ ով պիտի պահի՞»,– լրագրողների հետ զրույցում ասել է տարեց կինը։