Ավատեխնիկը մնացել է պտուտակի աշխատող թեւ տակ: Պատահարը տեղի է ունեցել «Վնուկովո» օդանավակայնում, հունվարի 27-ի երեկոյան:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», օդանավակայանում АTR-42 ինքնաթիռի վայրէջքից հետո, ավիատեխնիկը, չսպասելով մինչեւ պտուտակները կդադարեն գործել, փորձել է  շասիների անիվների տակ կանգառի բարձիկներ տեղադրել: Արդյունքում պտուտակի թեւից մեկը հարվածել է նրա գլխին:

Ավիատեխնիկը տեղափոխվել է օդանավակայնաի բուժկետ, սակայն 40 րոպե անց մահացել է: