Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Ռուփերթ Մերդոքի News International տպագրատանը խուզարկություն է անցկացրել:
Սքոթլանդ Յարդը շարունակում է News of the world արդեն փակված հրատարակչության կողմից աստղերի, արքայական ընտանիքի անդամների եւ հասարակ բրիտանացիների հեռախոսների գաղտնալսման գործով հետաքննությունը:
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ իրավապահ մարմինները ձերբակալել են գրասենյակի 4 աշխատակիցների, որոնք մեղադրվում են ոստիկանությանը կաշառք տալու մեջ:
Հիշեցնենք, որ Մերդոքի ընկերությունը նախկինում փոխհատուցում է վճարել գաղտնալսման զոհերին, որոնց թվում են եղել Ջուդ Լոուն, Սիեննա Միլլերը եւ Էշլի Քոուլը: News International-ի դեմ հարուցված է շուրջ 60 դատական հայց` հեռախոսների անօրինական գաղտնալսման փաստի առնչությամբ:




























