Ուկրաինայի FEMEN շարժման ակտիվիստները հասել են Դավոս, որտեղ այս օրերին Համաշխարհային տնտեսական համաժողովն է ընթանում:

Կիսամերկ աղջիկները բարձրացել են ցանկապատի վրա, որտեղից փորձել են մասնակիցների ուշադրությունը հրավիրել ամբողջ աշխարհի աղքատների կարիքների վրա:

Ֆեմինիստուհիները ձերբակալվել են շվեյցարական ոստիկանության կողմից` փակ տարածք ներխուժելու փորձի ընթացքում, հայտնում է gazeta.ru-ն` հղում անելով  AP -ին:

Ավելի վաղ FEMEN-ի ակտիվիստներն արդեն բողոքի ակցիաներ էին կազմակերպել Իտալիայում, Վատիկանում, Ֆրանսիայում, Բելառուսում եւ Ուկրաինայում: