Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր նշում է ծննդյան օրը. Նա դառնում է  57 տարեկան: «Միռ» հեռուստառադիոընկերության տվյալներով` նախագահը շնորհավորանքներ է ստանում մտերիմներից, ընկերներից եւ տարբեր  պետություններիի ղեկավարներից:

Նիկոլա Սարկոզին ծնվել է 1955 թվականի հունվարի 28-ին Փարիզում, հունգարական աղքատ ազնվականի եւ հրեական ծագմամբ  ֆրանսուհու ընտանիքում: 1973 թվականին կաթոլիկական մասնավոր դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտ: Նա ստացել է փաստաբանի վկայական եւ մասնագիտացել անշարժ գույքի  իրավունքի ոլորտում:  

Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի նախագահ է ընտրվել 2007 թվականի մայիսի 6-ին: Նա փոխարինել է երկրի ղեկավար Ժակ Շիրակին, իսկ մինչ պաշտոնին անցնելը, ղեկավարել է լիբերալ-պահպանողական «Միություն հանուն ժողովրդական շարժման» իշխող կուսակցությունը: