Սոմալիից դուրս եկած միգրանտներով լի նավը խորտակվել է Լիբիայի ափերի մոտ, մահացել է 15 մարդ, 40-ը համարվում է անհետ կորած:

Միջադեպը տեղի է ունեցել Միսրատա նավահանգստային քաղաքի մոտ: Տրիպոլիում Սոմալիի դեսպան Աբդելհամի Վայիսը AFP-ին հայտնել է, որ 15 դիակ է հայտնաբերվել, որոնց շարքում 12-ը կանայք ու երեխաներ են:

ՄԱԿ-ի տվյալներով, 2011-ին Միջերկրական ծովում մահացել կամ անհետ կորել է շուրջ 800 մարդ: Աֆրիկայի երկրներից դուրս եկած միգրանտները հաճախ են զոհ դառնում նավաբեկությունների, փորձելով հասնել եվրոպական երկրներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: