Վրաստանում Նինո անունն ամենատարածված անուններից է:  Ըստ քաղաքացիական գրանցման գործակալության` Վրաստանում այսօր այդ անունն են կրում 131950 կանայք, որոնցից 109 879-ը` Նինո, 12 757-ը` Նինա,  5198-ը` Նինի, 314-ը` Նինիկո, 3727-ը` Նուցա եւ 75-ը` Նինուցա:

Այսօր` հունվարի 28-ին, նրանց անվան օրն է. Վրաստանի ուղղափառ եկեղեցին այսօր նշում է «Նինոոբա»-ի տոնը` Սուրբ Նինոյի պատվին, հայտնում է  «Գռուզիա online»-ը:

Գործակալությունը բերում է նաեւ տարբեր տարիքի տղամարդկանց եւ կանաց ամենատարածված անունները: Կանացի անուններից են` Նինո, Թամար, Մարինե, Մարիամ, Լիա, Մայա, Քեթեւան, Աննա, Նանա, Թինաթին, Նաթելա, Էթերի, Մանանա, Եկատերինա, Նաթիա, Էլենե, Նատալիա, սոֆո: Տղամարդկանց անուններն են` Գեորգի, Դավիթ, Ալեքսանդր, Լեւան, Թեյմուրազ, Նիկոլոզ, Միխայիլ, Թամազ, Իրակլի, Ավթանդիլ, Նոդար, Գուրամ, Վլադիմիր եւ Ռեւազ: