Հունվարի 28-ի գիշերը գիտնականները հերթական հզոր բռնկումն են արձանագրել Արեգակի վրա:

Վերջին օրերին նմանատիպ մի շարք բռնկումներ են նկատվել: Վերջին յոթ տարվա մեջ ամենաուժեղ բռնկումն  արձանագրվել է  հունվարի 23-ին:

Երկիրը գտնվել է գեոմագնիսական փոթորկի իշխանության տակ: Շատերն են իրենց վրա զգացել հետեւանքները` մարդկանց մոտ վատացել է ինքնազգացողությունը: ԱՄՆ-ում ավիափոխադրողներն ստիպված են եղել փոխել անդրմայրցամաքային չվերթերը` հաշվի առնելով, որ արեւային ճառագայթումը կարող է խափանել նավիգացիոն սարքավորումները: Հնարավոր են նաեւ տիեզերական սարքավումների խափանումներ, հաղորդում է  «Վեստին»: