Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր տասներորդ չափահաս քաղաքացին 2012թ. ամառային օլիմպիական խաղերի ժամանակ հատուկ կհեռանա երկրից: Այդպիսին են հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները:
Հարցման մասնակցած 2 հազ. բրիտանացիներից յուրաքանչյուր տասներորդը խոստովանել է, որ մտադիր է օլիմպիական խաղերի ժամանակ մեկնել արտերկիր: Նման ցանկության ամենշատը հայտնել են տարեց մարդիկ. 65 տարեկանից բարձր բրիտանացիները օրինակ 22%-ը: Հաջորդը 55- 64 տարիքային խումբն է` 18% : Այդպիսով, արտերկիր, ոչ թե ստադիոններ մեկնողների թիվը հաշվվում է միլիոններով:
Մառախլապատ Ալբիոնի բնակիչների 30%-ը մտադիր է պարզապես արհամարել խաղերը:
Միաժամանակ` բրիտանացիների 11%-ը պատրաստ է արձակուրդ վերցնել խաղերին տնային պայմաններում հետեւելու համար: Եվ միայն բրիտանացիների 5%-ն է ծրագրում այցելել ստադիոններ կամ ներկա գտնվել այլ միջոցառումների, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























